top of page

Տեղադրեք ձեր ֆեյսբուքյան էջում Բագրատ Սրբազանի լուսանկարը եւ գրեք՝ Վարչապետի միակ թեկնածուն։Նոր ֆլեշմոբ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • May 11, 2024
  • 1 min read

Լրագող Արևիկ Չարչյանը գրում է

Այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ անցկացնելու ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ շփման ընթացքում ասաց, որ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծիք է հայտնել, որ հենց ինքը՝ Բագրատ Սրբազանը կարող է լինել այս շարժման Վարչապետի ամենահարմար թեկնածուն։

Շարունակելով թեման Բագրատ Սրբազանը նշեց, որ չունի նման հավակնություններ եւ ցանկություններ, սակայն հավելեց, որ ոչինչ չի բացառվում, եթե լինի ժողովրդի ցանկությունը, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու Աստծու կամքը։

Ըստ օդում կախված լուրերի այդ հայտարարությունը ոչ լավ են ընդունել «Հայաստան» դաշինք» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջնորդները եւ եղել են ճնշումներ նրանց կողմից։

Դա է վկայում այն փաստը, որ այսօր՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի ընթացքում, Սրբազանն այլեւս չշոշափեց Վարչապետի թեկնածության հարցը։

Առաջարկում եմ սկսել ֆլեշմոբ ի աջակցություն Սրբազանի։

Տեղադրեք ձեր ֆեյսբուքյան էջում Բագրատ Սրբազանի լուսանկարը եւ գրեք՝ Վարչապետի միակ թեկնածուն։

1/2075
bottom of page