Շատ կուլտուրական մոտեցել են Սամվել Շահրամանյանին ու ասել, որ շարասյունով չերթևեկի. ՆԳ նախարար
- Elen Hovsepyan
- Jan 15, 2024
- 1 min read

Պարեկն ավելորդ բան թույլ չի տվել, շատ կուլտուրական մոտեցել և զգուշացրել է Սամվել Շահրամանյանին, որ ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չկա:
Հայտարարեց ներքին գործերի նախարար Վաե Ղազարյանը՝ մեկնաբանելով Արցախի Հանրապետոթյան նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպը։
«Ավտոշարասյունով երթևեկելու իրավունք ունեն այն պաշտոնական անձինք, որոնց կառավարության որոշումով նախատեսված է ավտոշարասյուն ունենալ»,- նշեց Ղազարյանը՝ հորդորելով ավտոշարասյունով չերթևեկել բացառությամբ օրենքով սահմանված կարգի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում պարեկները կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը և ասել, որ նա իրավունք չունի ավտոշարասյունով երթևեկել։