top of page

Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը. ՌԴ ՊՆ

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 hour ago
  • 1 min read

Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Հատուկ զինվորական օպերացիայի զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում գրաված գծերում և դիրքերում, ։

Ըստ գերատեսչության՝  գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են 48 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը Ղրիմի տարածքում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ հրազենից և ականանետերից գնդակոծել են ռուսաստանյան զորքերի դիրքերը։

Դոնեցկի մարզի Սուխայա, Բալկա և Բոգատիր բնակավայրերում տեղի են ունեցել հարձակումներ ՌԴ ԶՈւ դիրքերի վրա, որոնք հետ են մղվել։

bottom of page