Search
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարին թալանել են ռեստորանում
- 24timeam
- 4 hours ago
- 1 min read
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին թալանել են Վաշինգտոնի ռեստորանում, գողացել են նրա պայուսակը, որում եղել են փաստաթղթեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար։ Այս մասին CNN-ը տեղեկացել է իրավապահ մարմինների աղբյուրներից։
«Գողացված պայուսակում եղել են վարորդական իրավունք, դեղորայք, բնակարանի բանալիներ, անձնագիր, ծառայողական անցագիր, կոսմետիկ պայուսակ և մոտ 3 հազար դոլար կանխիկ գումար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են նախարարի անվտանգությունը և նրա հետ գտնվել են ռեստորանում, դիտել են տեսախցիկների տվյալները և պարզել, որ գողը եղել է անհայտ սպիտակամորթ տղամարդ, որի դեմքին բժշկական դիմակ է եղել: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
14.40.20.04.2025
12.07.20.04.2025