Թրամփը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել Ասիայից ներմուծվող արևային մարտկոցների համար
- 24timeam
- 2 hours ago
- 1 min read
ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել Կամբոջայում, Վիետնամում, Մալայզիայում և Թաիլանդում արտադրվող արևային մարտկոցների համար, հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը հետևում է մեկ տարի տևած առևտրային հետաքննությանը, որը պարզել է, որ այդ երկրների արտադրողներն ստանում են անարդար պետական սուբսիդիաներ և ապրանքներ են մատակարարում Միացյալ Նահանգներին ցածր գնով, ինչը խախտում է ազատ մրցակցության սկզբունքները, ասել է գործակալությունը:
Մաքսատուրքերը տարբեր են՝ կախված երկրից և ընկերությունից, առավելագույն` 3521% մաքսատուրքեր են սահմանվում Կամբոջայի ապրանքների վրա, որոնք հրաժարվել են մասնակցել հետաքննությանը: Վիետնամի անանուն ընկերությունների համար մաքսատուրքերը սահմանվել են 395,9%, Թաիլանդի համար՝ 375,2%, Մալայզիայի համար՝ 34,4%։ Միաժամանակ, չինական Jinko Solar ընկերության նկատմամբ սահմանվել է 245% մաքսատուրք Վիետնամից և 40%` Մալայզիայից արտահանման համար։
Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է 12,9 միլիարդ դոլար արժողությամբ արևային մարտկոցներ Մալայզիայից, Կամբոջայից, Թաիլանդից և Վիետնամից, ինչը կազմում է արևային մարտկոցների ամբողջ ներմուծման մոտ 77%-ը։