«Նույն տարածքում սպան ծեծի էր ենթարկվում, իսկ Փաշինյանը հեծանիվ էր քշում». Սուրեն Սուրենյանց
- 24timeam
- Aug 26, 2024
- 1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ մարդամեկնն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում... Սևանի լողափերից մեկում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նա կոտրվածքով հոսպիտալացվել էԳագիկ Շամշյանի հաղորդմամբ, Սահակյանն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Նա հորդորել է դադարեցնել նման պահվածքը, ինչից հետո նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան:Այս փաստը խոսում է այն մասին, թե Նիկոլի Հայաստանում ինչքան է վարկաբեկվել ոստիկանությունը: Սա ինքնին բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի. մի կողմից, ոստիկանությունն այլևս նույնացնել է Փաշինյանի «զորքի» հետ, մյուս կողմից՝ ոստիկանության համակարգում կադրային նշանակումների հիմքում իսպառ բացակայում են մերիտոկրատիայի սկզբունքները:Ի դեպ, ուշագրավ է սևանյան այդ օրվա խրոնիկայի կոնտրաստը. երբ ոստիկանության բարձրաստիճան սպան ծեծի էր ենթարկվում, նույն տարածքում Փաշինյանն անհոգ հեծանիվ էր քշում...»։