top of page

Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում. Էրեբունի վարչական շրջանի բնակինչերն ահազանգում են

  • Writer: 24timeam
    24timeam
  • 2 hours ago
  • 1 min read

Այն, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հազարավոր սպառողների համար դարձել է գլխացավանք, ակնհայտ է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 3 ամսից ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում խմելու ջուրը տոննաներով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է ինչպես միշտ «քոփի-փեսթ» արած, ուղեղ ծակող պատասխանը, թե՝ «դա մերը չէ», մինչդեռ խմելու ջրի հսկայական կորուստ է արձանագրվում: 



Այսօր բնակիչներն ասում էին.  «3 ամիս է՝ խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով անխնա հոսում է: Գրեթե ամեն օր ահազանգում ենք «Վեոլիա ջուր», Էրեբունու թաղապետարան, մեկը մեկի վրա է գցում: 


 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում, որպեսզի այս թերությունը վերացնեն: 



Ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար: 


 


21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք Աստծո ստեծած կենարար ջրի նկատմամբ, երևի միայն «ուղեղից թոփալները» կցուցաբերեին: 


 


Սաղ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ տեսնում եք՝ ինչ վիճակ ա: Ամոթն էլ լավ բան է, գոնե էս խնդիրը հրատապ լուծեք: Հետաքրքիր է էս տոննաներով ջրի կորստի համար «Վեոլիա ջուր»-ը ումից է փոխհատուցում պահանջելու, երևի էլի կգցի բնակիչների «գրպանը», բայց թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց «Վեոլիա ջուր»-ն է, որին կանոնավոր վճարումները կատարում ենք»: 

bottom of page