top of page

«Կոշիկ լիզելու» նուրբ արվեստը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 25, 2024
  • 1 min read

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Քննարկվել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:

Այս տեղեկատվությունն այնպիսի համատեքստ է ստեղծում, թե իբրև Նյու Յորքում հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվել է առաջընթաց:

Իրականում, տպավորությունը խաբուսիկ է ու դա բացահայտվեց ընդամենը ժամեր անց, երբ Էրդողանը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Օբյեկտիվորեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են ու այդ համատեքստում առնվազն տարակուսելի է խոսել կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու մասին:

Ի դեպ, Էրդողանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր հեղինակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը։ Լուսանկարում Նիկոլ Փաշինյանը գիրքը սեղմել է կրծքին և լայն ժպտում է, ինչն էլ առաջացրել է համացանցի հեգնանքն ու զայրույթը:

Նախկինների դիվանագիտական ջանքերը Փաշինյանը համարում էր օտարների «կոշիկ լիզել»:

Թերևս, արտահայտվենք նույն բառապաշարով ու արձանագրենք, թե երեկ ով էր լիզում Էրդողանի կոշիկները:

Վահրամ Բագրատյան

1/2076
bottom of page