top of page

Ա Սերիայի` ապրիլի 21-ին կայանալիք հանդիպումները հետաձգվել են

  • Writer: 24timeam
    24timeam
  • 5 hours ago
  • 1 min read

Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր՝ ապրիլի 21-ին, հետաձգվել են Հռոմի պապի մահվան  պատճառով։

«Հռոմի պապի մահվան կապակցությամբ Ա Սերիայի պրոֆեսիոնալ լիգան հայտարարում է, որ առաջնությունում այսօր նախատեսված հանդիպումները հետաձգվում են և կկայանան ավելի ուշ»,- ասվում է լիգայի մամուլի ծառայության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ապրիլի 21-ին Իտալիայի առաջնությունում նախատեսված էր անցկացնել չորս հանդիպում՝ «Տորինո»-«Ուդինեզե», «Կալյարի»-«Ֆիորենտինա», «Ջենոա»-«Լացիո», «Պարմա»-«Յուվենտուս»:

Իտալիայի առաջնության աղյուսակը գլխավորում է «Ինտերը», որն ունի 71 միավոր։ Երկրորդ տեղում «Նապոլին» է՝ նույնպես 71 միավորով։ Լավագույն եռյակը 64 միավորով եզրափակում է «Ատալանտան»:

1/2078
bottom of page