top of page

«Նախագիծ եք բերել ու ասում եք՝ լիքը խնդիր կա կլուծենք», «Քաղաքական բոյկոտ չանեիք, գայիք՝ լուծեինք». քննարկում՝ ԱԺ-ում

  • Writer: 24timeam
    24timeam
  • 5 hours ago
  • 1 min read

Նոր նախագծում բազմաթիվ խնդիրներ կան նոր ներդրվող համակարգի վերաբերյալ, այդ թվում նպատակից բխող, գործառույթից բխող, նաև իր տեխնիկական և այլ հարցերից, ի դեպ ասեմ, հունվարի մեկից այս տարվա փորձում եմ լրացնեմ այդ հայտարարագիրը։ Ամիսուկես չստացվեց, մի կերպ ծանոթ խառնեցի ՊԵԿ-ում, այդպես պաշտոնական դիրքս եմ չարաշահել, ասեմ իմանաք  լուրջ օրենքներ խախտելով, մի կերպ կարողացա այդպես ծանոթի միջոցով լրացնեմ։ Աժ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանին:

«Անցած տարի ինչու այդ հաշվետվությունների ժամկետները պատրաստման համար անհրաժեշտ ժամկետները ձեզ պարզ չէր, որ ըստ այդմ կարգավորեիք, որ մարդկանց մոտ, օրինակ, ձեր ներդրվող համակարգի հանդեպ, ավելորդ բացասական սպասումներ չառաջանար»,-ասաց Ավետիսսյանը

«Այդ հարցում կարելի է չարաշահել պաշտոնական դիրքը, կարծում եմ նորմալ է։ Անցած տարի շատ քիչ թվով մարդիկ էին լրացնում և խնդիրների մեծ մասը ի հայտ եկավ այս տարի, երբ որ արդեն հայտրագիր լրացնողների թիվը կտրուկ աճեց։ Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ օրենքի ընդունման պահին բոլոր հնարավոր խնդիրները և ռիսկերը կանխատեսեն ու դրանք կանխեն, բայց ցավոք սրտի կյանքը ու փորձը ցույց է տալիս, որ այդպես գրեթե պրակտիկայում չի լինում, հատկապես, երբ որ փոփոխությունները վերաբերվում են մեծ թվով մարդկանց ու գլոբալ բնույթ ունեն»,-ասաց Բաբկեն Թունյանը:  

Ավետիսյանի խոսքով՝ լավ է, որ իշխանությունն ընդունում է, որ կան խնդիրներ հայտարարագիր լրացնելու ընթացքում.«Այս ձեր նախագիծն իմից տարբերվում է նրանով, որ դուք ասում եք ոչինչ, որ խնդիր կա, այս խնդիրների մեջ հլը մնացեք, ժամանակ կգտնենք, այդ խնդիրները կլուծենք, բայց դա արդար չի, որովհետև հիմա մեկը լրացնում է, խնդրահարույց համակարգով, վաղն այն մյուսը կլրացնի առանց խնդրի, այսինքն այս խտրականություն է նաև: Բայց չընդունեցիք այդ տարբերակը, հիմա բերել եք, ասում եք ոչինչ մնացեք խնդիրների մեջ, մինչև տեսնենք», -ասաց Ավետիսյանը:

1/2078
bottom of page