Search
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
- 24timeam
- 2 hours ago
- 1 min read
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:
Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Շենգավիթի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։