Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ ու համազգային հպարտություն պարգևող. Գագիկ Ծառուկյան
- 24timeam
- 2 hours ago
- 1 min read
Րոպեներ առաջ Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:«Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող»,- գրել է ՀԱՕԿ նախագահը:Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները` Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Մոլդովայում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ և այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում Սիմոնը գլխավերևում պահեց 213 կգ, 225կգ: Եվ այս ձևում էլ նա երկրորդն է:
Երկամարտի 406 կգ արդյունքով` Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ` բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում մեր ծանրորդը ֆիքսեց 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր:
Երկամարտի 411 կգ արդյունքով` Գարիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
15.52.20.04.2025
09.43.17.04.2025
14.39.15.04.2025