top of page

«Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 19
  • 1 min read

Բլոգեր Էվելինա Խանոյանը ինստագրամում նոր հրապարակում է արել՝ իր մասին նոր բացահայտումներ անելով:

«Ինչքան շատ աշխատում եմ, էդքան շատ ծախսում եմ, գրեթե չեմ կարողանում գումար տնտեսել: Ինձ հաճախ մոտիվացնում է, երբ տեսնում եմ ուրիշներից ինչքան շատ ջանք ա պահանջվում անելու մի բան, ինչը ինձ շատ հեշտ ա տրվում: Ես միշտ մտածել եմ, որ չեմ կարող մեքենա վարել, քանի որ մեր տանը հաճախ ծաղրել են կին վարորդներին:Ես շատ կապված եմ իմ լսարանի ու իմ աշխատանքի հետ ու հաճախ հուզվում եմ ձեր նամակներից, իմ լսարանը մեծապես փոխել է իմ կյանքի հունը: Ատում եմ պատասխանել նամակների, շատ մարդիկ ինձնից նեղացել և դադարել են շփվել ինձ հետ այդ պատճառով: Հայաստանում ապրելը ինձ շատ դժվար է տրվում, կյանքի որակը, քաղաքական վիճակը, օդը, մարդկանց բացասական մտածելակերպը խեղդում է, գրեթե ամեն օր ներքին պայքար է գնում գլխումս, որ շարունակեմ մնալ այստեղ ու չտեղափոխվեմ: Շատ վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց, չեմ ուզում կորցնեմ իմ լիարժեք անհատականությունն ու ազատությունը»,- գրել է նա:

bottom of page