Search
Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները․ ՌԴ դեսպանատան շնորհավորական ուղերձը
- 24timeam
- 6 hours ago
- 1 min read
Հայաստանում ՌԴ դեսպանության շնորհավորական ուղերձը․
«Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։
Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։
Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։
Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»: