Search
Դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է
- SMM Hub
- Sep 28, 2024
- 1 min read

Մեծ վշտով տեղեկացանք, որ օրերս Արարատի մարզի Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
«Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում աղջկա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետև՝ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին։
Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու և ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ»։