top of page

Ինձագին խոսել է «Ինտեր»-ի՝ «Բոլոնիա»-ից պարտություն կրելու մասին

  • Writer: 24timeam
    24timeam
  • 4 hours ago
  • 1 min read

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր մտքերով «Բոլոնիայի» դեմ հանդիպմանն իր թիմի պարտությունից հետո (0-1). «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, բայց միավորներով այլևս առավելություն չունի «Նապոլիի» նկատմամբ. երկու թիմերն էլ ունեն 71 միավոր, և միայն գոլերի տարբերության շնորհիվ միլանցիները շարունակում են մնալ առաջատարը:

Առջևում դեռ հինգ տուր կա։

«Բոլոնիան» լավ էր պատրաստվել, բայց նույնը կարելի է ասել մեր մասին։ Հանդիպումը հավասար էր, ուստի ցավալի է այսպես պարտվելը, բայց մենք ոտքի կկանգնենք։ Մրցաշրջանն այստեղ չի ավարտվում. մենք պետք է ընդունենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ, նույնիսկ նման գոլը, և առաջ շարժվենք»,- ասել է Ինձագին հանդիպումից հետո։

bottom of page