top of page

Սաղ աշխարհն առաջ է գնում, Գյումրին հետ է գնում, կարմիր վզկապներով պետք է գնան ավագանու նիստերին. մարզպետ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 10
  • 1 min read

Այն թեկնածուներին, որոնց քաղաքացիները ձայն են տվել, երևի թե պատրաստվեն պիոների վզկապներով Գյումրու ավագանու նիստերին գնալուն. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նկատի ունենալով Գյումրիում Կոմունիստական կուսակցության խմբակցության դաշինքով հաղթանակը։

«Սաղ աշխարհն առաջ է գնում, Գյումրին հետ է գնում, կարմիր վզկապներով պետք է գնան ավագանու նիստերին, մավզալեյն էլ կողքը սարքեն, Լենինական էլ դարձնեն հին անունը... »,-հեգնեց մարզպետը։

Դավիթ Առուշանյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանի գլխավորած Կոմունիստական կուսակցության հաղթանակից հետո «Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է՝ Սովետի քանդվելուց հետո»։

1/2071
bottom of page