Search
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԸ. ՆԱԽՕՐԵԻՆ ԱՂՈԹԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- 24timeam
- 3 hours ago
- 1 min read
Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։
88-ամյա Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր ծանր շնչառական վարակով, որն առաջացրել է նրա առողջության ամենալուրջ վատթարացումը վերջին 12 տարվա ընթացքում՝ որպես պապ:
Հռոմի «Gemelli» հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հռոմի պապը, ըստ բժիշկների, ունեցել է «երկու կրիտիկական դրվագ», որոնք վտանգի տակ են դրել նրա կյանքը:
Նախօրեին էլ նա կոչ էր արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, ինչպես նաև կոչ արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: