top of page

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 hours ago
  • 1 min read

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է «Կրասնոդարի» ռեկորդակիրը 11-մետրանոցից խփած գոլերի քանակով։ Ռուսական ակումբի ավագը 14 գոլ է խփել 11-մետրանոցից։ 24-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով գերազանցել է Ժոազինյոյին եւ Վիտալի Կալեշինին՝ 13-ական գոլ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրի խաղում Էդուարդ Սպերցյանը գրավել է «Ախմատի» դարպասը, «Կրասնոդարը» հաղթել է 3:1 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

«Կրասնոդարը» 55 միավորով գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

1/2076
bottom of page