top of page

«Առանց ազգային իշխանություն ձևավորելու՝ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը ապագա ունենալ չեն կարող»․ Արամայիս Աղաբեկյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 16, 2024
  • 1 min read

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի հայաթափումից անմիջապես հետո ՀՀ իշխանություններին առաջարկվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով կազմակերպել` հաշվի առնելով նմանօրինակ համաժողովների պրակտիկան և դրական արդյունքները։ Իրենց շողքից վախեցած իշխանությունը բնականաբար մերժել է։Մեկ տարի անց օտարն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս` տրամաբանորեն օգտագործելով իրեն ձեռնտու օրակարգը։ՀՀ իշխանությունների ապիկարության ֆոնին Շվեյցարիան է պատրաստակամություն հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել` Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով ընդունելով համապատասխան բանաձև։Սա առաջին դեպքը չէ, երբ օտար պետությունը կամ բարձրաստիճան պաշտոնյան Արցախի հարցում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում քան Նիկոլը։Ցավալի է բայց փաստ, առանց սրանց հեռացնելու և ազգային իշխանություն ձևավորելու ոչ Արցախը և ոչ էլ Հայաստանը ապագա ունենալ չեն կարող»։

1/2076
bottom of page