Search
ՔՊ կուսակցության վարչության նիստը հետաձգվել է
- 24timeam
- Oct 15, 2024
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Կուսակցությունն ամեն երեքշաբթի հրավիրում է նիստ։ Ենթադրվում էր, որ այս նիստին պետք է քննարկվեր Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում կայացած լսումների ժամանակ վիճաբանություն էր սկսվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Ենթադրվում է, որ ՔՊ վարչության հերթական նիստի հետաձգման պատճառը ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպն է։