top of page

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական պարտքն ավելացրեց 75 մլն եվրոյով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 8, 2024
  • 1 min read

«2024թ. հունիսի 26-ին ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով»,- կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով պետական պարտքի ավելացման հերթական որոշումը:

Նա նշեց, որ ծրագիրը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը, կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

«Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ քննարկվող ծրագրի ենթածրագիրը իրագործվել է 2022 թվականին։Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացվող վարկային ծրագիրը և առաջիկայում ներկայացվողները նորություն չեն, նախապես հայտարարված են, աղբյուրներն էլ հայտնի են։

1/2078
bottom of page