top of page

Արտառոց դեպք․ տղամարդը գաղտնի մտել է հարևանուհու այգի՝ ընկույզ գողանալու, հետո կnտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 25, 2024
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արտյոմ Ս․-ին:   



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով, սակայն ընկուզենու ծառից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:



Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

1/2076
bottom of page