top of page

Ախթալայի նոր կամրջի կառուցմամբ պայմանավորված՝ 4 օր փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ տանող ճանապարհը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 18, 2024
  • 1 min read

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ի ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08:00-ն փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։

Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

bottom of page