top of page

«Հայո՛ց բանակ, դու պետք է այնքան հզորանաս, որ տեսանելի լինես մեր թշնամիներին». Հակոբ Ասլանյան

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, մեր պապերի ու ապուպապերի երազանք։ Դու արդեն 33 տարեկան ես և դեռ պետք է հասակ առնես, հզորանաս այնքան, որ տեսանելի լինես ոչ միայն մեր բարեկամներին, այլև մեր թշնամիներին, որ նրանք չհանդգնեն մոտենալ մեր սուրբ հայրենիքին։ Դու պետք է լինես մեր պետության ու երկրի գոյության գրավականը, իսկ մենք պարտավոր ենք մեր բոլոր ուժերը ներդնել քո շարունակական հզորացմանը։ՓԱՌՔ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»։

1/1933
bottom of page