top of page

«44-օրյայի մասնակից եմ, առողջական խնդիրներ ունեմ, գազելով դժվար կլինի երթևեկել»․ Քասախի բնակիչ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 10
  • 1 min read

Քասախ համայնքի բնակիչները շարունկում են փակ պահել Աշտարակ տանող մայրուղին։ Նրանք պահանջում են, որպեսզի 59 համարի ավտոբուսը շարունակի աշխատել։ Ասում են՝ որոշում է կայացվել, որ Քասախ-Երևան երթուղին սպասարկելու են գազելները, որոնք գործելու են ավելի թանկ գնով և մինչև երեկոյան ժամը 19։00։ «Մենք գոհ ենք 59 համարի ավտոբուսի աշխատանքից։ Պետք է տեսնեք, թե առավոտյան ժամերին ինչ ծանրաբեռնված է գնում-գալիս։ Ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ, ունեմ առողջական բազում խնդիրներ, 59 համարով պպզած եմ գնում, պատկերացնում եմ, որ փոխեն գազելներ, տանիքին երևի պետք է բարձրանամ, որ կանգնած հանգիստ գնամ։ Մեր խնդրանք է, որ 59 համարը մնա, կարողանանք հանգիստ երթևեկել»,- ասաց Քասախի բնակիչներից մեկը։

1/2071
bottom of page