top of page

Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակչության էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել․ Զելենսկի

Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ընթացքում։

Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և երկիրն ունի գազի ծավալներ, որոնք կարող են արտահանվել, այդ թվում՝ Ուկրաինա։

«Դա վերաբերում է ոչ միայն Մոլդովային, այլև Սլովակիային։ Կան Ադրբեջանից մատակարարման ուղիներ, գլխավորն այն է, որ կա քաղաքական կամք»,- նշել է Զելենսկին։

1/1931
bottom of page