top of page

Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում` Արցախի Եղիշե Առաքյալի վանքում. Տիգրան Աբրահամյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 30, 2024
  • 1 min read

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի բազմաթիվ բառերի, մաղթանքների և էմոցիաների փոխարեն լուսանկար է ներկայացրել ու իր ցանկության մասին գրել:

«Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում` Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Եղիշե Առաքյալի վանքում:

2019-ի աշնանը, երբ նախագահների հետ ուխտագնացության էի գնում, ողջ ճանապարհին վայելում և անմահացնում այդ պահի ամոռանալի դրվագները, մտքովս չէր անցնում, որ դրանից 5 տարի հետո, այսպիսի հուզմունքով, կարոտով կբացեի անձնական արխիվս:

Ես ինքս մեր, մեր ժողովրդի հետ տեղի ունեցածի հետ չե´մ համակերպվել և չե´մ համակերպվելու: Եվ իմ նման շատ-շետերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի դեմքից, խոսքից և վարքագծից կարելի է կարդալ նրա մտքինն ու ապրումները, որը ոչ թե հիասթափության, այլ լուծումների անվերջ փնտրտուքների հետևանք են:

Շնորհավորում եմ, պարոն նախագահ»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:

1/2079
bottom of page