Սխտորի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել անսպասելի հետեւանքների
- 24timeam
- Sep 28, 2024
- 2 min read

Սխտորը համարվում է ամենաօգտակար ու բուժիչ բանջարեղեններից մեկը, որն օգնում է ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից: Մասնագետների խոսքով՝ այն իսկապես օժտված է հակամանրէային ու հակավիրուսային հատկություններով, ինչը պայմանավորված է դրանում ֆիտոնցիդների առկայությամբ: Այս ակտիվ նյութերը ոչնչացնում են ախտածին բակտերիաներն ու ճնշում դրանց աճն ու զարգացումը:
Բացի այդ, սխտորը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ այն անփոխարինելի մթերք է սեզոնային համաճարակների ու մրսածության ժամանակ: Սակայն սրանք սխտորի միակ օգտակար հատկությունները չեն:
Ինչպես նշում է hronika.info-ն սխտորն ակտիվացում է արյան հոսքը և մաքրում է անոթները խոլեստերինի նստվածքներից, ինչն օգնում է նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանաանությունը: Բացի այդ, այն պարունակում է նաև B խմբի վիտամիններ, որոնք շատ կարևոր են մազերի ու մաշկի համար և բարելավում են արտաքին տեսքը:
Միևնույն ժամանակ սխտորի շնորհիվ պրոբիոտիկային մթերքը շատ ավելի օգտակար է դառնում, և այս կերպ այն օգնում է նաև ամրապնդել իմունային համակարգն ու պահպանել աղիների առողջ միկրոֆլորան:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ սխտորի ամենակարևոր ու յուրահատուկ հատկությունը քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցումն է և ազատ ռադիկալներից պաշտպանությունը: Սա պայմանավորված է դրանում ալիցինի և ալիլ սուլֆիդների առկայությամբ, որոնք ազդում են քաղցկեղածին նյութերի ակտիվության վրա և նպաստում են օրգանիզմից դրանց դուրսբերմանը:
Գիտնականները, ուսումնասիրելով համեմունքի ողջ հմայքը, ահազանգել են. Ի վերջո, բացի օգտակար հատկություններից, կան նաև մի շարք հակացուցումներ, որոնց վրա չպետք է աչք փակել։
- Հում սխտորը կարող է վնասակար լինել։ Այն մեծապես գրգռում է մարսողական համակարգի լորձաթաղանթը` և՛ ստամոքսը, և՛ հատկապես աղիքները։ Գաստրոդուոդենիտով և գրգռված աղիքի համախտանիշով մարդկանց մոտ մթերքը կարող է լուրջ արձագանք առաջացնել, ներառյալ կղանքի բացակայություն
-Մեծ քանակությամբ սխտորը վնասակար է հղիների համար, քանի որ կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ։ Կրծքով կերակրելիս ավելի լավ է խուսափել այս մթերքից, քանի որ դրա մեջ պարունակվող նյութերը կարող են փոխել կաթի համը, և երեխան կարող է հրաժարվել կրծքով կերակրելուց, նշել է նաև բժիշկը։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է իմանան, որ սխտորը մեծացնում է ախորժակը։
-Սխտորը հակացուցված է այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպիսիք են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, գաստրիտը, գեմոռոյը, երիկամների և լյարդի հիվանդությունները, էպիլեպսիան: Սխտորը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել մարդու օրգանիզմում