top of page

MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 26, 2024
  • 1 min read

Transfermarkt-ը թարմացրել է MLS-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Առաջնության գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ կազմելով 25 միլիոն։

Սակայն «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը մնում է առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: 37-ամյա Լեոն 10 միլիոն եվրոյով առաջ է MLS-ի ամենաթանկարժեք երկրորդ և երրորդ ֆուտբոլիստներից:

Իսկ ահա «Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 8 մլն եվրո։ Նախկինում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 7 մլն եվրո։ Նա այժմ այս ցուցանիշով կիսում է 12-18-րդ տեղերը։

1/2076
bottom of page