«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը»․ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովը
- 24timeam
- Dec 15, 2024
- 1 min read

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Երևանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովի արդյունքները։«Մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր ասպեկտները, ներառյալ՝🔹 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դերը անվտանգային համատեքստում,🔹 Պանթուրքականության գաղափարախոսության սպառնալիքները,🔹 Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավորությունները և դրանցում թաքնված ռիսկերը։Բանախոսների շարքում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգային համակարգի թուլացմանը, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։