top of page

Բորել. ԵՄ-ում ոչ ոք չի ցանկանում կռվել ՌԴ-ի հետ, բայց եվրոպական զենքով հարձակումները պետք է թույլատրվեն

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 30, 2024
  • 1 min read

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ոչ մեկ չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինային պետք է հնարավորություն տրվի հարվածելու ռուսական տարածքին՝ օգտագործելով եվրոպական զենք։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Բորելը նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախօրեին, հնարավոր չի եղել ընդհանուր դիրքորոշման հասնել Ռուսաստանի տարածքում Կիևին զենք օգտագործելու թույլտվության հարցում, և այս որոշումը թողնվել է առանձին երկրներ հայեցողությանը։ 

«Նույնիսկ եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը, մենք պատերազմական վիճակում չենք Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում պատերազմական վիճակում լինել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պարզապես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։

bottom of page