Ինքնաթիռ է այրվել, օդանավում եղել է 169 ուղևոր․ Հարավային Կորեա
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել։
«Էյր Բուսան» ավիաընկերության օդանավն ուղեւորվելիս է եղել Հոնկոնգ։ Հրդեհը բռնկվել է Airbus A231-ի պոչամասում և արագ տարածվել ամբողջ օդանավի վրա։
Տուժածներ չկան, 169 ուղևոր տարհանվել է։