top of page

Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների

  • Writer: 24timeam
    24timeam
  • 4 days ago
  • 1 min read

Ռուսաստանն ակնկալում է, որ ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ որպես հյուրեր ներկա կլինեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել բոլորին, ովքեր պատրաստ են ռուսների հետ միասին նշել այդ «շքեղ ամսաթիվը»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաև այն տեղեկությունը, որ Կիևը որոշել է մայիսի 9-ին «դիվանագետների շքերթ» անցկացնել, որոնք աջակցում են Ուկրաինայի ներկայիս իշխանություններին։

«Այն փաստը, որ Զելենսկին չի ցանկանում նշել Հաղթանակի օրը մայիսի 9-ին, առնվազն նրա անհարգալից վերաբերմունքն է իր պապի հիշատակի նկատմամբ, ինչը նորություն չէ:

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին: 

1/2074
bottom of page