top of page

Բժիշկներին հաջողվել է կայունացնել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի վիճակը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 27, 2024
  • 1 min read

Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Այդ մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից: Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետեւանքով:

Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը: Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:

Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երեւան՝ մասնագիտացված բուժհաստատություն:

1/2074
bottom of page