top of page

«Գլnւխդ պատին ես տվե՛լ», «Ես էլ ասում եմ՝ գլnւխդ պատnվ ես տվել դու». ԱԺ-ում կրքերը թեժացան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 hours ago
  • 1 min read

ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց. «1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»,- հարցրեց նա։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից հայտարարեց՝ դաշնակցական։

«Էդ ո՞վ ասաց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք, մամուլը նայեք»,-հայտարարեց Մանուկյանը։

Գեղամյանի ելույթին ելույթով պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշեց՝ ասել է՝ ընդդիմությունը շատ բաների չեմպիոն է նաև վիրավորանքների և իրավիճակը լարելու չեմպիոն:

«Ելույթ ես ուենում մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատին ես տալիս: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դու: Սպառնում ես ինձ, էդ ո՞վ ասե՝ց հա, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տա սպառնա: Ով կարող է սպառնա, գլուխը պատով է տալիս»,- ասաց նա:

ԱԺ նախագահի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքում էին, այդ արձագանքների պատասխանն էլ Սիմոնյանն էր տալիս:

«Առանց այդ էլ էդ 20 րոպեանոց ելույթի վայրկյաններն էինք հաշվում՝ երբ է  ավարտվելու, որովհետև հեռուստատեսության ու ռադիոյի մասին ենք խոսում, այդպիսի ելույթներով տենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայելու դնի ծրարների մեջ, որ ծախի»,- ասաց նա:

Երբ Մանուկյանը հեռանում էր նիստերի դահլիճից, Սիմոնյանը ասաց. «20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ՝ նստի լսի: Հետո կլսես չէ՞, կշարունակեմ»,- ասաց նա:

1/2078
bottom of page