top of page

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները բրոնզե մեդալներ են բերել Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 21
  • 1 min read

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ:

Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով (յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք)։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը:

Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան Դիլանյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ)։

1/2141
bottom of page