top of page

Եթե իրավական պետություն լինեինք, գլխավոր դատախազը պետք է անմիջապես քրգործ հարուցեր Արցախն Ադրբեջանի կազմում ընդունող անձի նկատմամբ. Բալայան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 23, 2024
  • 1 min read

«Համբերության բաժակը վաղուց է լցվել»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց  ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։

Նա նշեց, որ Անկախության Հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության մշակման, պետական օրենքների ընդունման, պետական մարմինների գործունեության համար, դա հիմք է՝ մեր իրավաքաղաքական պետական կյանքի կառուցման համար։

«Նույն Գերագույն խորհրդի ընդունած որոշմամբ՝ Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։

Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ լինի, թե մեկ ուրիշ անձ, ինձ չի հետաքրքրում, ընդունում է Լեռնային Ղարաբաղը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է Սահմանադրությունում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար պետք է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Կիմ Բալայանը։

bottom of page