top of page

Եթե թարգմանենք Փաշինյանի ասածը, ստացվում է՝ «դե, մենք իրենց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է Հայաստանի 7 շրջանը գրավելու». Շարմազանով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 25, 2024
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր հանցագործությունները Հայաստանի նկատմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն ասել է, իբր, «դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես, պիտի վրեժս քեզնից լուծեմ»՝ Շարմազանովն ընդգծեց. «Եթե պարզ կովկասյան ժողովուրդների լեզվով թարգմանենք սա, դուրս է գալիս՝ «դե մենք իրենց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է Հայաստանի 7 շրջանը գրավելու»»։

«Ալիևին պետք չէ ո՛չ պաշտպանության, ո՛չ արտաքին գործերի նախարար պահել, բոլոր գործառույթներն անում է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հիշեցնենք՝ ՔՊ քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզնից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»։

Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել․ դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել»։

1/2079
bottom of page