Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներն առաջին անգամ հրապարակավ Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ են կրել
- 24timeam
- Jun 30, 2024
- 1 min read

Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները կիրակի օրը պետական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարներում առաջին անգամ հրապարակավ կրել են Կիմ Չեն Ընի դիմանկարով կրծքանշաններ, ինչը առաջնորդի անձի պաշտամունքի զարգացման վերջին քայլն է: Այս նրբերանգի վրա ուշադրություն է հրավիրել Reuters լրատվական գործակալությունը։
Երկրի իշխող կուսակցության կարևոր խորհրդակցության ժամանակ ելույթ ունեցող պաշտոնյաների բաճկոնի աջ կողմում եղել են կուսակցության զինանշանի, իսկ ձախ կողմում՝ կարմիր դրոշի ֆոնին Կիմի դիմանկարով կրծքանշանները։
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի 8-րդ գումարման 10-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվում են առաջին կիսամյակում կուսակցության աշխատանքի արդյունքները, սկսվել է ուրբաթ օրը, հաղորդում է պետական KCNA գործակալությունը: