top of page

Հրաչ Մուրադյանը՝ կնոջ եւ դստեր հետ ամանորյա ջերմ ֆոտոշարքում

«Ձեր երջանկությունը շատերին խանգարելու է, եւ դրանից սրտնեղել պետք չէ»,-գրել է Հրաչ Մուրադյանը՝ Instagram-ի իր հետեւորդների հետ կիսվելով ընտանեկան ջերմ ֆոտոշարքով։ Հաղորդավարը տոնածառի ֆոնին կեցվածք է ընդունել կնոջ՝ Անաշե Խոդավերդիի եւ դստեր՝ Միայի հետ։ Լուսանկարների հեղինակը Նարբե Խոդավերդին է։ «Երջանկությունը, ինչպես եւ գրեթե ամեն ինչ, հարաբերական է: Մենք թվերից կախված ենք. մեզ այդպես սովորեցրել են, ու մենք էլ շատ հաճախ սովորությունների դեմ պայքարում անկարող ենք կամ էլ ավելորդ ջանք դնելու ուժ, ժամանակ, ցանկություն չունենք... Ի՞նչ անել։ Ապրել, հա՛, հա՛, ԱՊՐԵԼ՝դիմացդ ունենալով հստակ դրված խնդիր՝ երջանիկ, հարուստ, հայտնի, նիհար, հաջողակ լինելու... Ընտրությունը միայն ՔՈՆՆ Է, իրագործողն էլ՝ միայն ԴՈւ»,-գրել է Հրաչը։


«Սրա հետ մեկտեղ՝ գալիս է ցանկացածին հասնելու հնարավոր տարբերակի ընտրությունը, որտեղ բացի քեզանից շատ կարեւոր են նաեւ մարդիկ, որոնց կողքին դու քայլում ես: Այդ ճանապարհին «ավելորդ բեռը» խանգարելու է: Ճանապարհ մի՛ գնացեք նրանց հետ, ովքեր Ձեզ չեն հավատում: Գտեք նրա՛նց, որոնց հետ ապրելը Ձեզ չի փոխում, այլ լրացնում է միայն: 2025-ը թող խաղաղ, մեծ հաջողությունների, անձնական երջանկության ու աճի տարի լինի մեզ, մեր ընտանիքների ու երկրի համար: Գրկում եմ բոլորիդ ու մի աշխարհ սեր ուղարկում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-շարունակել է նա։ 

1/1933
bottom of page