Search
Ինչու Հ1-ը չի ցուցադրել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը
- 24timeam
- Aug 6, 2024
- 1 min read

Հայաստանի Հանրային հեռուստընկերությունը պարզաբանում է տարածել, թե ինչու չեն ցուցադրել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը:
«Հարգելի´ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը:
Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»: