top of page

Ծանրամարտի ԱԱ․ Հայտնի են մեդալային հաշվարկի արդյունքները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 16, 2024
  • 1 min read

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։

Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկը՝ (միայն մեծ մեդալները) ստորև․

Հյուսիսային Կորեա — 9 ոսկի, 5 արծաթ,  2 բրոնզՉինաստան — 4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզՂազախստան — 2 ոսկի, 1 արծաթՀայաստան — 1 ոսկի, 1 արծաթՈւզբեկստան — 1 ոսկի, 1 արծաթ

Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Բացի այդ, պոկում վարժությունում Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզ է նվաճել, իսկ 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ պոկում վարժությունում փոքր արծաթ։

bottom of page