Search
«Երևանում ամեն ինչ վատ ա, բայց կայֆերի համար միշտ ռեսուրս կա». Հայկ Կարապետյան
- 24timeam
- Oct 15, 2024
- 1 min read

Գործարար Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը ոնց որ դիմացիս հարևանների ընտանիքը լինի. էն որ իրարից զզվում են, սաղ օրը կռիվ ու դմփոց ա, բայց ծնունդների օրով իրար «սիրում են», ստեղ ընդեղ ձևական կենացներ ասում ու իրանց ցուցադրում: Նույնն էլ Երևանն ա, ամեն ինչ վատ ա, տրանսպորտ չկա, սաղ օրը պրոբկա, սաղ փոշի ու կեղտ, սկի ուղիղ մայթ չկա քայլելու, բայց այ որ գործը հասնում ա անիմաստ ծախսերին, երդմնակալություններին, պադավատներին, անիմաստ համերգներին ու ձրի կայֆերին այ դրա համար միշտ անսպառ ռեսուրս կա»: