«Սեյրան Օհանյանը դեռ պետք է մեկնաբանի՝ իր պաշտոնավարման ընթացքում բանակի տկարացման քայլերն ինչպիսին են եղել». Անդրանիկ Քոչարյան
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ ասել է. «Սեյրան Օհանյանը դեռ պետք է մեկնաբանի՝ իր պաշտոնավարման ընթացքում բանակի տկարացման քայլերն ինչպիսին են եղել»: Դիտարկմանը՝ Օհանյանն ասել է՝ իր պաշտոնավարման ընթացքում ժանգոտված և անպիտան զենքեր ձեռք չեն բերվել, նշել է. «Բազմաթիվ քրգործեր ուրիշ բանի մասին են խոսում»:
Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում Օհանյանն ասել էր. «Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել: Մենք տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, այլև կարողացել ենք այն ձեռք բերել և՛ ՀԱՊԿ ցածր գներով, և՛ մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել»: