top of page

«Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանից

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 15, 2024
  • 1 min read

Երևանի «Գումի» շուկայում աշխատող, ուրբաթ օրը ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Սարգսյանը:

Նշենք, որ նրանք դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, նրանց ձերբակալության 72 ժամը լրանում է վաղը առավոտյան:

 Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ գործը փոխանցել են քննչական կոմիտե:Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:

Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն տարածեցին, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը:

1/2074
bottom of page