top of page

ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News)

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 17, 2024
  • 1 min read

24News-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Պատճառների մասին անգամ չգիտեն կառույցի ներսում:

«Փորձեցինք ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի միջոցով ճշտել լուրը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին»:

Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը:

«Թե ո՞րն է պատճառն այս զանգվածային հրաժարականների՝ 24News-ը կներկայացնի առաջիկայում», - գրում է լրատվամիջոցը:Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։

1/2075
bottom of page