top of page

«Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 14
  • 1 min read

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում լուրերին, որոնք ամեն շաբաթ շրջանառվում են, թե իրեն հեռացնում են պաշտոնից։

«Մոտավորապես զավեշտի ժանրից է, որովհետև շուտով 4-րդ տարին է լրանում, ամեն շաբաթ գրվում է ու, այո՛, կլինի այդպիսի մի շաբաթ, որ այդ լուրը, գուցեև, ճիշտ լինի, ինչին ևս վերաբերվում եմ հանգիստ ու շատ նորմալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ ՔՊ նախաձեռնող նիստերին ներքին քննադատական մեխանիզմներ կան, ինչը, ըստ նրա, օգնում է, որ  կարողանան կուսակցության ներսում ամենսուր հարցերը բարձրացնել։

1/2075
bottom of page