Search
Ես տեղյակ չեմ, էս ինչ կազմակերպված գրոհ ես սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու օրակարգի մասին
- 24timeam
- Oct 29, 2024
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե իբր իշխող խմբակցությունը մտադիր է իրեն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնել։
Ի պատասխան դիտարկմանը, թե նման հարց են բարձրացրել կուսակցությունում՝ Քոչարյանը նկատեց.«Եթե հարցը բարձրացված է, կարելի է քննարկել։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Կազմակերպված գրոհ ես սկսել։ Այ հիմա տեղեկացա, բայց պետք է աղբյուրը գտնել»։