top of page

Ռումբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի երկու հայտնի մոլերում

  • Writer: 24timeam
    24timeam
  • Sep 12, 2024
  • 1 min read

Այսօր ոստիկանությունը ռումբի տեղադրման երկու ահազանգ է ստացել, մեկը՝ «Դալմա գարդեն մոլում», մյուսը՝ «Ռոսիա մոլում»։ ՆԳՆ-ից, սակայն, MediaHub-ին հայտնեցին, որ երկու ահազանգն էլ կեղծ է եղել։

«Նշված երկու առևտրի կենտրոններում այսօր ՆԳՆ ոստիկանություն ռումբի տեղադրման ահազանգ է ստացվել, ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց ՆԳՆ լրատվական վարչության ղեկավար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ տևական ժամանակ է` դադարել էին ռումբի տեղադրման կեղծ ահազանգերը, սակայն ինչ-որ մեկը նորից որոշել է չար կատակ խաղալ և տեռորի ենթարկել քաղաքացիներին։

Վահե Մակարյան

1/2074
bottom of page